Թուրքիայի Նիղդեի նահանգում ոստիկանական ուղղաթիռի վթարից զոհվել է 1 մարդ, վիրավորվել եւս մեկը, հայտնում է NTV–ն։
Ոստիկանները տուժել են ուղղաթիռի ուսումնական թռիչքին նախապատրաստվելու ժամանակ։ Նախնական տվյալներով՝ նրանք վնասվել են ուղղաթիռի պտուտակից։ Տուժածներից մեկը տեղում մահացել է, մյուսը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխել։ Ընթանում է հետաքննություն։