News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այն կարծիքը, թե Իրաքյան Քուրդիստանի անկախության հռչակումը կարող է իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնել, հեռու է իրականությունից: Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, հայ-քրդական հարաբերությունների բաժնի ղեկավար Վահրամ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ «Իսլամական պետության» դեմ ակտիվ պայքար իրականացնող հիմնական ուժերից մեկը ինչպես Սիրիայի, այնպես էլ  Իրաքի քրդական զինված խմբավորումներն են:

«Տարածաշրջանն ըստ էության գտնվում է ապակայունացման վիճակում և այնտեղ փաստացի ընթանում են ռազամական գործողություններ»,-բացատրել է Պետրոսյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով վերը նշվածը, ուղղակի անհնար է հաշվի չառնել  կամ անտեսել քրդական կողմի կարծիքը և շահերը։

Փորձագետը նշել է, որ Իրաքի քրդերը հանրաքվե անցկացնելու հարցում առավելագույն դիմադրության են հանդիպել Իրանի եւ ոչ թե Թուրքիայի կողմից, ինչպես սպասվում էր:

Դրա հետ մեկտեղ Պետրոսյանը կարծում է, որ հայտարարություններն այն մասին, որ Իրաքյան Քուրդիստանի անջատումն Իրաքից  պառակտման եւ երկրի վերջնական բաժանման կհանգեցնի, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, նրա կարծիքով, Իրաքն առանց այդ էլ փլուզման եզրին է գտնվում է, եւ Բաղդադի կենտրոնական իշխանությունները, փաստորեն, չեն վերահսկում հյուսիսային եւ կենտրոնական շրջանները։

«Ներկայումս Իրաքյան Քուրդիստանի տարածքը կազմում է 40 հազար քառ/կմ։ Եթե իրենց վերահսկողության ներքո անցնեն վիճարկվող տարածքները, ապա տարածքը կկազմի 80.000 քառ/կմ»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ