News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ներկա պահին Կատալոնիայում հատուկ գործողության շրջանակներում  անկախության հանրաքվեի նախապատրաստման աշխատանքների հետ կապված կատարվել է ավելի քան 41 խուզարկություն, հաղորդել է Կատալոնիայի Բարձրագույն դատարանը։

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ դատարանը պարզաբանել է, որ 13-րդ դատարանը 41 խուզարկության թույլտվություն է տվել, որից վեցը կառավարության պաշտոնական տարածքում, երեքը՝ ընկերություններում, մնացածը՝ բնակելի տներում և մասնավոր գրասենյակներում։

Դատարանը Twitter-ի էջում գրել է, որ գործ է հարուցվել իշխանություններին չհնազանդվելու, պաշտոնական դիրքի չարաշահման եւ պետական գույքի վատնման կասկածանքով: Կասկածյալ է համարվում 20 անձ։

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հատուկ գործողություն է իրականացնում Կատալոնիայի անկախության հանրաքվեի նախապատրաստման կապակցությամբ: Չորեքշաբթի առավոտյան 12 մարդ է ձերբակալվել: Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե անցկացնել, որը Իսպանիայի կառավարությունը չի ճանաչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ