News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մենք ոչ թե մտածում ենք արտագաղթի մասին, այլ ներգաղթի»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Արտագաղթը ամբողջ աշխարհով մեկ է։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանք է, նաեւ զարգացած երկրներին է բնորոշ»,–ասել է պատգամավորը։

Մեր դիտարկմանը՝ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը վրդովվում էր ահագնացող արտագաղթի մասին հարցից, սակայն Հայաստան–Սփյուռք համաժողովի ժամանակ հենց Սերժ Սարգսյանն է մտահոգություն հայտնել Հայաստանում ժողովրդագրական միտումների վերաբերյալ, արդյոք սա չի նշանակում, որ իշխանությունն էլ այլեւս չի կարող թաքցնել, որ արդեն մտահոգիչ պատկեր է, իշխանական պատգամավորը արձագանքել է. «Մենք պետք է շեշտը նախ դնենք ներգաղթի վրա։ Մենք ոչ թե մտածում ենք արտագաղթի մասին, այլ ներգաղթի մասին, մենք պետք է միայն շեշտը չդնենք արտագաղթի վրա»։

Հարցին՝ ՀՀԿ–ն ինչպե՞ս կարող է 2040 թվականին Սերժ Սարգսյանի խոստացած 4 միլիոն բնակչությունը ապահովել, եթե հենց ՀՀԿ–ի իշխանության օրոք երկիրը լքել է ավելի քան 350 հազար քաղաքացի, ՀՀԿ–ականը պատասխանել է. «Պետք է համբերել եւ տեսել, հիմա չեմ կարող ասել՝ ինչ կլինի, բայց պետք է աշխատենք, որպեսզի 2040 թվականին այդ ցուցանիշը լինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ