News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիահայերը պատմական հայրենիքի եւ սփյուռքի օգնության կարիքն ունեն: Այս մասին հայտարարեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը՝ ելույթ ունենալով Երեւանում սեպտեմբերի 18-20-ն անցկացված Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում:

Նրա խոսքով՝ հայրենիքը սփյուռքի հոգեւոր անվտանգության գլխավոր երաշխավորն է: «Սիրիահայերը, որոնց մի մասը ապաստանեց պատմական հայրենիքում, մեր երկիրը հարստացնում են, սակայն, մյուս կողմից, նրանք օգնության կարիք ունեն: Պատահական չէ, որ այս համաժողովը, որպես կարեւորագույն միջոցառում, առանձին անդրադարձավ նաեւ սիրիահայերի խնդիրներին»,- նշեց Բաբլոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ