News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը հայտարարում է հիփոթեքային վարկերի տրամադրման նոր պայմանների մասին, համաձայն որի նվազեցվել է անշարժ գույքի ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների շեմը՝ դառնալով 9.5%: Բարելավվել են նաև վարկի տրամադրման պայմանները, որոնց համաձայն այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ սկսած ընդամենը 5% կանխավճարով:

«Այսօր շատերի երազանքն է ունենալ սեփական բնակարան կամ առանձնատուն, սակայն բավարար ֆինանսներ չունենալու պատճառով ոչ բոլորի նպատակներն են իրականանում: Հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, Արդշինբանկը շարունակում է բարելավել վարկերի տրամադրման պայմանները՝ ստեղծելով հնարավորություններ բոլորի համար: Մենք հնարավորություն ենք ընձեռում մեր հաճախորդներին բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռքբերելու դեպքում ստանալ վարկ մինչև 35 տարի ժամկետով և առավել ցածր տոկոսադրույքներով: Ավելին, վարկի մեծ գումարի դեպքում վարկառուի եկամտի հաշվարկում ներառվում է նաև վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարը», - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հիփոթեքային վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ