News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Շիրակի, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերում շահագործման է հանձնել 5 նոր ենթակառուցվածք:

Արմավիրի մարզի Սարդարապատ եւ Արեւաշատ համայնքներում շահագործման են հանձնվել վերակառուցված ոռոգման ջրատարի կարեւոր ճյուղերը: Սարդարապատում վերակառուցված հատվածի երկարությունը 520մ. է: Այն ոռոգման ջրով է ապահովելու համայնքի 300 հեկտար խաղողի, սալորի եւ այլ մրգերի այգիները:  Ջրագծից օգտվելու է համայնքի 360 ընտանիք: Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի խոսքով՝ վերակառուցված ջրատարը համայնքի համար երկու կարեւոր հարց է լուծել. «Այսուհետեւ անջրդի հողերին առանց կորուստների եւ արագ ջուր կհասցնենք: Բացի այդ, բարեկարգվեց նաեւ համայնքի 20-րդ փողոցը»: Համայնքի ղեկավարը վստահ է. ժողովուրդը եկել-տեսել եւ համոզվել է, որ ջրատարն արդյունավետ է աշխատում եւ վստահություն ունենալով՝ նոր այգիներ կհիմնի:

Արեւաշատ համայնքում շահագործման հանձնված ենթակառուցվածքը նույնպես ջրատար է: 850մ երկարությամբ վերակառուցված ջրատարի միջոցով ջրվելու է համայնքի 128 ընտանիքի պատկանող 64 հեկտար հողատարածք: Արեւաշատ համայնքի ղեկավար Սուսաննա Գեւորգյանը տեղեկացրեց, որ գյուղացիները նոր ջրատարի շնորհիվ կկարողանան տարվա ընթացքում 2 անգամ բերք ստանալ: «Արդեն 8 տարի է, ինչ համայնքի 50-ից ավելի ընտանիք համայնքում ոռոգման ջուր չլինելու պատճառով վարձակալում էր այլ համայնքների հողը: Սակայն այս տարվանից սկսած՝ ջրատարի շնորհիվ նրանք կմշակեն հողը»,- ասում է Գեւորգյանը:

Վայոց Ձորի Վերնաշեն համայնքում USAID/PRP ծրագրի շրջանակում կառուցվել է գործող ջրագծից դուրս եկող 855մ. երկարությամբ  նոր ճյուղ, որը ծառայելու է համայնքի 110 ընտանիքի ավելի քան 60 հեկտար այգիները ջրելու համար: Ջրագծի շնորհիվ այդ տարածքներում հիմնվելու է մոտ 20 հեկտար ծիրանի նոր այգի: Համայնքի ղեկավար Միքայել Բաղդասարյանն ասաց, որ ջրագիծը համայնքին կապահովի ջրի անկորուստ ոռոգմամբ: «Արդեն մոտ 30 տարի գյուղն ուներ նման ջրագծի կարիք: Սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չէինք կարողանում իրագործել ծրագիրը»,- փաստեց Վերնաշենի գյուղապետը:

Շիրակի մարզի Փանիկ եւ Մեղրաշեն համայնքներում էլ շահագործման են հանձնվել արոտավայրերի ջրարբիացման համակարգեր՝ ընտանի կենդանիների համար նախատեսված խմոցներով: Մեղրաշենում խմոցներից ջուր է խմելու համայնքին պատկանող 900 խոշոր եղջերավոր եւ 2000 մանր եղջերավոր, իսկ Փանիկում՝ 1670 խոշոր եւ 210 մանր եղջերավոր կենդանի: Ակնկալվում է, որ նոր խմոցների շնորհիվ կենդանիների կաթնատվությունը կբարձրանա 20%-ով, ինչը կբերի բնակիչների եկամուտների ավելացում:

Ընդհանուր առմամբ, 2016թ. օգոստոսից մինչեւ 2017թ. հուլիսի վերջը «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացվել է 33 ենթակառուցվածքային ծրագիր, եւս 3-ն ընթացքի մեջ է:

Ենթակառուցվածքների զարգացումը USAID/PRP ծրագրի բաղադրիչներից մեկն է: Մյուս բաղադրիչներն են տեղական տնտեսական զարգացումը եւ բնության պահպանումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ