News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մադրիդի կառավարությանն առընթեր Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ինքնավար Կատալոնիայի 12 բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել եւ խուզարկել տարածաշրջանային կառավարության մի շարք  նախարարների, որոնք մեղադրվում են արգելված անկախության հանրաքվեի կազմակերպման մեջ, հաղորդում է BBC-ն։

 Ձերբակալվածների թվում է Կատալոնիայի գեներալիտետի փոխնախագահ Ժուզեպ Մարիա Ժուվեն։  Գեներալիտետի նախագահ Կարլոս Պուչդեմոնը հայատարարել է, որ Իսպանիայի կառավարությունն անօրինական կերպով միջամտում է տարածաշրջանային գործընթացներին։

«Մենք դատապարտում եւ մերժում ենք Իսպանիայի իշխանությունների հակաժողովրդավարական եւ բռնապետական վերաբերմունքը։ Նրանք անցել են այն կարմիր գիծը, որը նրանց բաժանում էր բռնապետական ռեժիմ դառնալուց»,- Բարսելոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պուչդեմոնը։

Կատալոնիայի Ազգային ասամբլեայի  նախագահ Ժորդի Սանչեսը կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոց՝ տարածաշրջանային գերատեսչությունների պաշտպանության համար։

«Ժամանակը եկել է, եկեք խաղաղ ճանապարհով արտահայտենք մեր բողոքը, եկեք դուրս գանք եւ պաշտպանենք մեր ինստիտուտները», - Twitter- ում գրել է Սանչեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ