News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով վերջերս հայտարարել էր իր վարչապետական հավակնությունների մասին, խիստ դիետայի է անցել, հայտարարել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Ալբերտո Ձանգրիլո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանգստյան օրերին կայացած իր «Առա՛ջ, Իտալիա՛» կուսակցության  համագումարի ժամանակ  80-ամյա քաղաքական գործիչը հաջորդ տարվա գարնանը կայանալիք ընտրությունների ժամանակ այն գլխավորելու ցանկություն է հայտնել։

Նախընտրական արշավի պաշտոնական մեկնարիկց առաջ Բեռլուսկոնին լրագրողների եւ համակիրների առաջ բավական նիհարած եւ թարմացած է հանդես եկել։

Ձանգրիլոն Il Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է, որ մեկ տարի առաջ սրտի վիրահատության ենթարկված քաղաքական վետերանը խիստ դիետայի, լողի եւ երկար զբոսանքների շնորհիվ է  կարողացել այդպիսի տեսք ունենալ։ 

Նախկին վարչապետի օրվա ծրագրի մեջ են մտնում օրական 10 կիլոմետր քայլելը, մեկ ժամը լողավազանում լողալը, մարզասրահի պարապմունքները եւ սպիտակ մսից, խնձորից եւ բանջարեղենից կազմված դիետան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ