News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ ԳՎ-ում ամրապնդել է այն անհրաժեշտությունը, որ Փհենյանը պետք է գիտակցի, որ պետք է հրաժարվի միջուկային զենքից։ Այս մասին ասվում է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ,փոխանցում է Reuters-ը։

«Մենք դիտարկում ենք Թրամփի ելույթը որպես վճռական ու որոշակի դիրքորոշման արտահայտում խաղաղության ու անվտանգության աջակցմանը վերաբերող այնպիսի առանցքային հարցերի շուրջ, որոնց բախվում է միջազգային համայնքն ու ՄԱԿ-ը»,- ասվում է հայտարարության մեջ։ «Այն հստակ ցույց տվեց, թե ԱՄՆ կառավարությունը որքան լուրջ է դիտարկում Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը, քանի որ նախագահն այդ հարցի քննարկմանը շատ ժամանակ հատկացրեց»։

Թրամփի ելույթը «հաստատեց, որ Հյուսիսային Կորեային պետք է հասկացնել, որ ապամիջուկայնացումը դեպի ապագա միակ ուղին է»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ