News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կանանց թույլատրել են այցելել մարզադաշտ՝ Ազգային տոնի կապակցությամբ, փոխանցում է AFP-ը։

Ընտանիքներին թույլատրվելու է ներկա գտնվել Էր Ռիադում Ֆահդ թագավորի մարզադաշտում, որտեղ ընտանիքները պետք է ամուրի տղամարդկանցից առանձին նստեն։

Նախորդ տոնակատարություններին կանանց արգելված է եղել այցելել մարզադաշտ։

Սաուդյան Արաբիայում կանանց համար գործում են ամենակոշտ սահմանափակումները, նրանց արգելվում է նաեւ մեքենա վարել։ Կանայք կարող են ուսում ստանալ, որեւէ տեղ ուղեւորվել կամ ինչ-որ բանով զբաղվել միայն իրենց ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների՝ հոր, ամուսնու, եղբոր թույլտվությամբ։

Սակայն, ըստ երեւույթին, թագավորությունը սկսել է մեղմել որոշ նորմեր՝ սոցիալական ու տնտեսական բարեփոխումների իր ծրագրի շրջանակում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ