News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կցանկանայինք աշխատել Հայաստանի հետ, բայց բավարար տեղեկություններ չունենք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Garni Trading ընկերության (Լիբանան) տնօրեն Սեդրակ Կյուրեջյանը։

Անհրաժեշտ տվյալներ բիզնեսն ակնկալում է ստանալ Հայաստանի զարգացման հիմնադրամից։ «Ես խոսել եմ նրանց ղեկավորության հետ, նրանք խոստացել են ժամանել Բեյրութ, շնորհանդես անցկացնել ու պատասխանել մեր հարցերին։Իսկ հետո այլեւս իրար տեսադշտից չենք կորցնի, կիմանանք, թե ուր կարելի է դիմել»,- հավելեց նա։

Կյուրեջյանի ընկերությունը կաշի ու այլ նյութեր է մատակարարում Լիբանանի կաշվի արտադրամասերի համար։ «Կցանկանայիք մտածել այն մասին, թե ինչպես կարելի է օգնել Հայաստանի կոշիկի ու կաշվի արտադրությանը։ Չէ՞ որ դրանք թե աշխատատեղեր կապահովեն, թե արտահանում։ Հայ կոշկակարներից մեկը, որի հետ ես աշխատում եմ Լիբանանում, արտահանում է իր արտադրանքը արտասահման, նույնիսկ Եվրոպա։ Նրա կոշիկը ցուցադրվել է անգամ Միլանում։ Այնպես որ արհեստների նկատմամբ մեր ժողովրդի շնորհքը չես կարող ժխտել»,- նկատեց Կյուրեջյանը;

 

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ