News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ռազմական ոստիկանության դասակը հայտնվել է ահաբեկիչների պաշարման մեջ Իդլիբ շրջանում, ոստիկանները մի քանի ժամ հետ են մղել հարձակումները  տեղացիների Մուալի ցեղի մարտիկների հետ միասին, լրագրողներին այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ- գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, նշելով, որ նրանց պաշարումից ազատել է հատուկ ջոկատը՝ ավիացիայի աջակցությամբ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Զինյալների գործողությունների գլխավոր նպատակներից մեկն է եղել ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման գրավումը, որը կատարում էր առաջադրանքներ դիտակետում, որն այդ շրջանում է տեղակայված դեէսկալացիայի հսկողության համար»,- ասել է Ռուդսկոյը։

Նրա խոսքով՝ զինյալների հարձակման հետեւանքով «ռազմական ոստիկանության դասակը՝ թվով 29 մարդ, արգելափակված է մնացել մի քանի ժամ ու հետ է մղել հակառակորդի գերազանցող ուժերը՝ մուալի ցեղի հետ միասին, որը հրադադարին միանալու մասին համաձայնագիր է ստորագրել ու հավատարիմ է մնացել դրան այս բարդ իրավիճակում»։ «Ահաբեկիչների վրա ավիացիան հարվածներ է հասցրել։ Արգելաբացման ջոկատի գործողություններին մշտապես աջակցում էին երկու «Սու- 25» գրոհիչներ, որոնք հարվածներ են հասցրել կենդանի ուժի ու զրահատեխնիկայի վրա՝ հնարավորինս փոքր բարձրություններից»,- ասել է Ռուդսկոյը։

Ինչպես նշել է ԳՇ Գլխավոր օպերատիվ վարչության ղեկավարը՝ «արդյունքում շրջափակման օղակը ճեղքվել է ու ռուսական դաշնության զինված ուժերի ստորաբաժանումներն առանց կորուստների շարժվել են դեպի կառավարական զորքերի տեղակայման շրջան»։ «Գործողության ընթացքում վիրավորում են ստացել երեք զինծառայողներ»,- նշել է նա։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ