News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երկրները պետք է միավորվեն՝ պատժամիջոցների իրականացումն ապահովելու ու Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս հրաժարվի իր միջուկային ու հրթիռային ծրագրերից։ Այս մասին հայտնել է վարչապետ Սինձո Աբեն Նյու Յորքի ֆոնդային բորսայում ներդրողների ժողովի ժամանակ։

«Հիմա երկխոսելու ժամանակը չէ։ Հիմա ճնշում գործադրելու ժամանակն է»,- ասել է Աբեն։ «Մենք չենք կարող բավարարված լինել նրանով, որ ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ է հաստատել Հյուսիսային Կորեայի դեմ։ Հիմա կարեւոր է իրականացնել պատժամիջոցները առանց որեւէ բացթողումների, ու դա պահանջում է սերտ համագոծակցություն Չինաստանի ու Ռուսաստանի հետ»,- նշել է Աբեն՝ հավելելով, որ դիվանագիտական ջանքերը ձախողվել են։ «Երկխոսությունը հանուն երկխոսության անիմաստ է»,- ասել է Աբեն ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ