News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անընդունելի է համարում այն սպառնալիքները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնչեցրել է Հյուսիսային Կորեայի հասցեին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստի ժամանակ։

«Մենք բացարձակ անընդունելի ենք համարում ցանկացած ռազմական լուծում ու ապավինում ենք դիվանագիտական ջանքերին»,- հայտնել է Մերկելը Deutsche Welle-ին տված բացառիկ հարցազրույցում։ Գերմանիայի կառավարության ղեկավարի կարծիքով՝ «ճիշտ պատասխանը պատժամիջոցներն են ու դրանց իրականացումը»։ Հյուսիսային Կորեայի նկատմամբ բոլոր մյուս գործողությունները Մերկելը համարում է «սխալ»։

Այն հարցին, արդյոք նա ուզում է միջնորդ դառնալ ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման գործում՝ Մերկելը պատասխանել է, որ պատրաստ է «պատասխանատվություն ստանձնել»։ Նրա խոսքով՝ Գերմանիան մասնակցել է Իրանի հետ համաձայնագրի շուրջ բանակցություններին, որը Մերկելը «ճիշտ» է համարում ։ Գերմանիայի կանցլերը նշել է, որ «Հյուսիսային Կորեայ դեպքում պետք է ընթանալ նույն ուղով՝ Ռուսաստանի, Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ միասին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ