News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մարիա» փոթորիկը էլեկտրականությունից զրկել է 3․5 մլն մարդու Պուերտո Ռիկոյում։ BBC-ի փոխանցմամբ՝ ամբողջ կղզում չկա էլեկտրականություն։ ԱԴ հարցերով վարչության ներկայացուցչի խոսքով՝ փոթորիկը վնասել է ամեն ինչ իր ճանապարհին։ «Մեր կողմից ստացվող տեղեկությունները հուսադրող չեն»,- ասել է նա՝ մարդկանց կոչ անելով մնալ տանը։

Ավելի վաղ Պուերտո Ռիկոյի նահանգապետը նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր այդ կղզին հայտարարել աղետի գոտի՝ ուժեղ ջրհեղեղների ու քամիների կապակցությամբ։

Նշենք, որ Դոմինիկա կղզում փոթորկի հետեւանքով 7 մարդ է զոհվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ