News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետական վիճակագրության նախնական տվյալներով՝ օգոստոսին Հայաստանի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է ուղիղ 25 տոկոսով։

Օգոստոսի համար ավելի մանրակրկիտ տեղեկատվությունը կհրապարակվի միայն սեպտեմբերի վերջին, դրա համար էլ դիտարկենք հուլիսի ու հունիսի տվյալները։ Այդ տեղեկություններից հետեւում է, որ  գյուղատնտեսության ոլորտում կտրուկ անկումն  ունմիջականորեն կապակցված է բուսաբուծության հետ։

Ընթացիկ տարում անասնաբուծության ոլորտում, դատելով պաշտոնական տվյալներից, շարունակվել են վերջին տարիներին դրական տեղաշարժերը։ Եվ այսպես, հունվար-հուլիս ամիսներին այդ ոլորտի արտադրանքի ֆիզիկական ծավալը աճել է 2․3 տոկոսով։ Այլ հարց է, որ անասնաբուծությունն առանձին արտադրանքերի մասով հեռու է շուկայի պահանջներն ամբողջությամբ բավարարելուց։

Բուսաբուծության մեջ նշված յոթ ամիսներին անկում է գրանցվել՝ 6․7 տոկոսով։ Նկատենք, որ տվյալ ոլորտի արտադրանքի ֆիզիկական ծավալի դինամիկան, ըստ ամիսների, տարբերվել է իր անհամաչափությամբ։ Տարվա ցուրտ եղանակին, երբ աճում է ջերմոցային տնտեսությունների դերը, աճը փոխարինվում է անկումով, եւ հակառակը։ Ի դեպ, գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ հունվար- հուլիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտում ներդրվել է մոտ 50 մլն դոլար, այդ թվում ժամանակակից ջերմոցային տնտեսությունների ստեղծման համար։

Բուսաբուծությունում նմանատիպ պատկեր էր նաեւ բերքահավաքի առաջին ամիսներին։ Առաջին կիսամյակի տվյալներով՝ հատիկավորների բերքի համախառն ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է ավելի քան կիսով չափ՝ 53․2 տոկոսով։ Կարտոֆիլի մասով անկումը հասել է անցած տարվա բերքի գրեթե մեկ քառորդին՝ 23․7 տոկոսի։ Հիմնական պատճառը անբնական շոգ ամառն է։ Երաշտային եղանակը անդրադարձել է նաեւ ամռանը չոռոգվող արոտավայրերի վրա, ինչն անասնաբույծներին ստիպում է կեր գնել անասունների համար։

Ըստ էության չի բացառվում, որ խաղողի բերքահավաքը թույլ կտա բարելավել բուսաբուծության տարեկան ցուցանիշը։ Չնայած խաղողագործության մեջ էլ է խնդիր առաջացել՝ ֆիլոկսերայի տարածման սպառնալիքը։ Այս վնասատուի դեմ պայքար իրականացվում է, ու հնարավոր է՝ անցանկալի հետեւանքները նվազագույնի կհասցվեն։

Սակայն հասկանալի է, որ ցուցանիշի բարելավումով չի լուծվի այն տնտեսությունների խնդիրը, որոնք վնաս են կրել։ Առավել եւս , որ ագրոապահովագրության ինստիտուտը մեր երկրում դեռ չի կայացել, ու այս տարի ընդամենը պիլոտային ծրագրեր են մեկնարկելու

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ