News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի եւ մի քանի այլ երկրների հետազոտողները հաշվարկել են, թե կլիմայի ընթացիկ փոփոխությունն ինչպես կանդրադառնա Կենտրոնական Եվրոպայի էկոհամակարգի վրա: Նրանց տվյալներով՝ մանր վերգետնյա կենդանիների առատությունը, ինչպիսին են թռչունները եւ բզեզները, կմեծանա: Ընդարձակ տարածքներ ընդգրկող խոշոր կենդանիների (արջերի, գայլերի եւ այլն) պոպուլյացիաների վրա տաքացումն ավելի քիչ կազդի, հայտնում է Proceedings of the Royal Society B-ն:

Հեղինակները հավաքել են Գերմանիայի, Բելգիայի եւ Նիդեռլանդների վերգետնյա ու քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի, ինչպես նաեւ Հյուսիսային ծովի համակեցությունների թվաքանակի վերաբերյալ տասնյակ տարիների գրանցման տվյալները: Դրանք համեմատել են նույն վայրերում դիտարկումների ժամանակահատվածում օդի ջերմաստիճանի մասին տեղեկությունների հետ:

Վերլուծությամբ պարզվել է, որ տարվա եղանակից անկախ՝ ոչ մեծ վերգետնյա կենդանիների առատությունը մեծ է այնքան, որքան տաք է նրանց բնակության վայրը: Սա նշանակում է, որ մակերեսի միավորում գտնվում են այդ տարածքում բնակվող գործնականում յուրաքանչյուր տեսակի մեծ թվով ներկայացուցիչներ: Այս դեպքում բոլոր տեսակները տարածված են եւ հազվագյուտ տեսակներ չկան: Խոշոր կենդանիները, որոնց բնակության տարածքներն ավելի ընդարձակ են, եւ որոնց կյանքի տեւողությունն ավելի մեծ է, կլիմայի փոփոխություններին այսքան ենթակա չեն: Չի հայտնաբերվել ջրային համակեցությունների առատության կախվածություն ջերմաստիճանից:

Հետազոտողները նշում են, որ տաքացման ուղղակի դրական ազդեցությունը վերգետնյա կենդանիների վրա կարող է չեզոքացվել անուղղակի բացասական գործոններով, որոնք նախապես դժվար  է հաշվի առնել: Դրանից բացի կենդանիների թվաքանակի վրա ազդում են նաեւ տեղումները, իսկ դրանց ծավալն այս հետազոտության մեջ եւս հաշվի չի առնվել: Վերջապես՝ տվյալները ստացվել են Կենտրոնական Եվրոպայի չափավոր կլիմային հատուկ համակեցությունների համար: Իսկ ավելի տաք կամ ավելի սառը տարածաշրջանների էկոհամակարգերի համար տաքացման հետեւանքները տեսականորեն կարող են տարբերվել գիտնականների հաշվարկածից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ