News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Արտգործնախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի երեւանյան նիստի որոշումների կատարման ընթացքին։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին կազմակերպության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, քննարկվեցին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ընթացիկ տարին հոբելյանական է՝ լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամների մեծ մասի՝ ՄԱԿ-ին անդամակցության քառորդդարյա հոբելյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց ՄԱԿ-ի դերակատարության առավել բարձրացումը միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, կայուն զարգացման նպատակների իրագործման, ահաբեկչության եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղություններով։

Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ներկայացվելիք մի շարք համատեղ նախաձեռնություններին։

Հանդիպման արդյունքներով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները հայտարարություններ ընդունեցին «Աշխարհում համապարփակ կայունության ապահովման մասին», «Միջազգային ահաբեկչությանը հակազդեցության մասին», «Աֆղանստանում իրավիճակի եւ երկրի հյուսիսային մարզերում ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների դիրքերի ուժեղացման վտանգի մասին»։

Նախարարները քննարկեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը եւ ժամանակացույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ