News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանում կարծում են, որ թուրքերն իրականում չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիայում էլ են այդպես կարծում։ Այս մասին  Երեւանում սեպտեմբերի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարել է թուրք լրագրող Ալի Բայրամօղլուն։

Նրա խոսքով՝ Թուրքիայում էլ շատերը կարծում են, որ եթե իրենց երկրում ինչ-որ մեկը խոսում է հայերի Ցեղասպանության մասին, նա իսկական թուրք չէ, այլ քուրդ, ծպտյալ հայ կամ ինչ-որ այլ ազգ։

«Մեզ մոտ էլ են այդպես կարծում»,-ժպտալով ասում է նա։

Թուրքերի մասին հայկական ասացվածքներ լրագրողը չգիտի, ինչպես նաեւ հակառակը, բայց նրա կարծիքով ժամանակակից մարդիկ այդպես չեն գնահատում ամբողջ ազգին։

«Կան տարբեր հայեր եւ թուրքեր։ Կան ժողովրդավարություն ցանկացող թուրքեր, կամ անհանդուրժողներ։ Կան նաեւ տարբեր հայեր։ Ես հավատացած եմ, որ մեր հասարակությունների ժողովրդավար տրամադրված հատվածները կարող են միմյանց հետ լեզու գտնել»,-ավելացրել է Բայրամօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ