Ստամբուլի Չաղլայանի դատարանի մոտ սպանության գործով նիստը սկսվելուց առաջ երկու խմբավորման անդամների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Չաղլայանի դատարանում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով մեկ մարդ վիրավորված տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը ձերբակալել է փոխհրաձգության 20 մասնակցի։
Դեպի վայր մեկնած ոստիկանության հատուկ նշանակության ուժերը հետապնդել են դատարանից հեռացած սակայն փողոցներում հրաձգությունը շարունակողներին։