News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը եւս 7 անդամների հետ միասին նամակ է հղել Քալիֆորնիայի խոշոր հրատարակիչներին՝ նրանց կոչ անելով դասագրքերում եւ ուսումնական այլ նյութերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ընդգրկել, հայտնում է Massis Post-ը:

Շիֆի խոսքով՝ դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին լրացուցիչ տեղեկությունները աշակերտներին կօգնեն Ցեղասպանության մասին տեղեկանալ ոչ միայն որպես պատմական իրադարձություն այլ նաեւ ցեղասպանությունների, էթնիկ զտումների եւ մարդու իրավունքների համակարգային խախտումների ավելի լայն համատեքստում:

Նա շեշտել է, որ Քալիֆորնիան Հայոց ցեղասպանության հետազոտության խրախուսման նախաձեռնություն է ստանձնել, ուստի դա դասագրքերի հրատարակիչներից կպահանջի նոր տեքստերի մշակում, որոնք Ցեղասպանության պատմությունը կներկայացնեն ինչպես հարկն է:

Նամակը ստորագրել են նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփեյերը, Աննա Էշուն, Ջուդի Չուն, Գրեյս Նապոլիտանոն, Զոի Լոֆգրենը, Բրեդ Շերմանը եւ Ալան Լովենթալը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ