News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

19-ամյա Վահե Գրիգորյանն սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ, նախագահի կողմից պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով։ Զինծառայողը այս տարվա հուլիսին հակառակորդի կրակահերթի ժամանակ փրկել է սպայի կյանքը, որը վիրավորվել է հակառակորդի կողմից հրաձգության ժամանակ։ Շարքային Վահե Գրիգորյանը շտապել է օգնության եւ ինքն էլ վիրավորվել՝ ստանալով ոտքի եւ ձեռքերի վիրավորումներ։

«Սպայի կյանք եմ փրկել։ Վիրավորվել է սպան, գնացի օգնության, իրեն օգնելու ժամանակ ես էլ վիրավորվեցի, հրաձգության ժամանակ ձեռքերի վիրավորում եմ ստացել»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նա։

Վահե Գրիգորյանն արդեն մեկ տարի է ծառայում է Թալիշում եւ չի բացառում, որ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կշարունակի ծառայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ