News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես մի քանի տարի առաջ սիրահարվեցի Հայաստանին: Սեպտեմբերի 21-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Չեխիա-Հայաստան բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Ռոբին Բյոնիխը, որն արժանացել է նախագահ Սերժ Սարգսյանի բարձրագույն պարգեւին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդի համար:

Չեխ պատգամավորի առաջին այցը Հայաստան տեղի է ունեցել 2008 թվականին: «Ես այս երկիրը շատ եմ սիրում, եւ հավանաբար, սա է պատճառը, թե ինչու եմ այսօր այստեղ»,- նշեց Բյոնիխը:

Ի պատասխան NEWS.am-ի այն հարցին, թե ո՞րն է իր կոչը այն երկրներին, որոնք դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մասնավորապես՝ Թուրքիային, պատգամավորն ընդգծեց. «Այս հարցում առանցքային բառը «ինչու»-ն է: Ինչո՞ւ դուք չեք ճանաչում ճշմարտությունը: Սա պատմական փաստ է»:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը, պատգամավորների պալատը բանաձեւ է ընդունել, որով, փաստորեն, ճանաչել է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ