News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

«Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին։

Այս մաղթանքով, ես ամբողջ սրտով աղոթք եմ հղում ի Աստվածային օրհնություն Ձե՛րդ Գերազանցության, երկրի առաջնորդների և ողջ հայ ժողովրդի»,- ասված է Հռոմի Սրբազան Քահանայապետի շնորհավորական նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ