News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իլհամ Ալիեւի ընտանիքը պատկերավոր ցույց տվեց «հարգանքի» մակարդակը նրա «մեծ ձեռքբերումների» հանդեպ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Ալիեւի դստեր՝ Լեյլայի սակնդալային վարքագիծը ՄԱԿ ԳԱ-ում հոր ելույթի ժամանակ։

Մեկնաբանելով սեփական ու համաշխարհային հասարակայնությանն ադրբեջանական քարոզչամեքենայի նոր հորինվածքների՝ «Իլհամ Ալիեւը մեզ վերադարձրել է Ջոջուղ Մարջանլի» գրքի ու «Մեծ վերադարձի սկիզբը՝ Ջոջուղ Մարջանլի» ֆիլմի միջոցով ապատեղեկացնելու հերթական փորձերը՝ Դավիթ Բաբայնը հեգնանքով նկատեց, որ Ալիեւի «սխրանքները»համադրելի են գուցե Կարթագենի գրավման կամ Բեռլինի պարտության հետ։

«Իրականում դա ապատեղեկատվություն է։ Նշված գյուղը երբեք չի եղել ղարաբաղյան ուժերի հսկողության տակ։ Այնտեղ գյուղ առհասարակ չի եղել, միայն ավերակներ են եղել պատերազմից հետո։ Ու 1994-ից հետո այնտեղ ոչ ոք չի ապրել»,- նշել է Բաբայնը։

«Իհարկե, Ալիեւի «սխրանքների» մասին տեղեկություններն անհրաժեշտ է ընդգրկել դասագրքերում, սերունդների համար։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, թե դրանց հանդեպ ինչ աստիճանի հարգանք է դրսեւորում նրա սեփական դուստրը»,- հավելեց Դավիթ Բաբայանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ