News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 21-ին, Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)Գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանին Հայաստանի Հանրապետությունն ընտրվեց ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ:

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհուրդը ամենամյա Գլխավոր կոնֆերանսի հետ միասին հանդիսանում է ԱԷՄԳ քաղաքական երկու կառույցներից մեկը։ Կառավարիչների խորհրդի անդամ են հանդիսանում ԱԷՄԳ 169 անդամ պետություններից ընդամենը 35-ը։ Խորհուրդը պատասխանատու է ԱԷՄԳ քաղաքականության մեծ մասի ձեւավորման համար: Այն մշակում եւ հանձնարարականներ է տալիս Գլխավոր կոնֆերանսին ԱԷՄԳ գործունեության եւ բյուջեի վերաբերյալ, պատասխանատու է ԱԷՄԳ ստանդարտների հրապարակման համար, նշանակում է ԱԷՄԳ Գլխավոր տնօրենին՝ ներկայացնելով Գլխավոր կոնֆերանսի հաստատմանը։

Հայաստանի Հանրապետությունը Կառավարիչների խորհրդում պաշտոնավարելու է երկու տարի՝ սկսած 2017թ․ սեպտեմբերի 25-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ