News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում են ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը եւ Ջիմ Սենսենբրեները:

Նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության այցը Հայաստան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման եւ խորացման հարցում Հայաստանը աջակիցներ եւ բարեկամներ ունի թե՛ հանրապետականների եւ թե՛ դեմոկրատների շարքերում, Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Հայաստան երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական՝ 25-րդ տարում:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անկախությունից ի վեր անցած 26 տարիների ընթացքում Հայաստանը զգալի ձեռքբերումների է հասել տարբեր ոլորտներում, որը հնարավոր է եղել նաեւ Միացյալ Նահանգների աջակցության շնորհիվ: Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Միացյալ Նահանգներին Հայաստանի անկախ պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված այդ օժանդակության, ինչպես նաեւ այն կարեւոր դերակատարության համար, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կոնգրեսականներին եւ հատկապես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչներին՝ այն հսկայական աշխատանքի համար, որ տարիներ ի վեր նրանք իրականացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ:

ԱՄՆ կոնգրեսականները նշել են, որ ուրախ են Անկախության տոնի օրը Հայաստանում գտնվելու եւ տոնը հայ ժողովրդի հետ միասին նշելու հնարավորության համար: Հանդիպմանը ներկա կոնգրեսականներից նրանք, ովքեր առիթ են ունեցել անկախության առաջին տարիներին լինելու Հայաստանում, նշել են, որ երկրում զգալի փոփոխություններ են եղել, եւ դրական տեղաշարժերն ակնառու են:

Կոնգրեսականներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ջանքեր գործադրել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման ուղղությամբ: Նրանք նաեւ իրենց տպավորություններն են կիսել Հանրապետության Նախագահի հետ Արցախ կատարած այցելությունից՝ նշելով, որ տպավորված են Արցախի ժողովրդավարական առաջընթացով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ