News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ:

Արտգործնախարարներն անդրադարձան հայ-իրաքյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության սերտացման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման ուղիները՝ այս համատեքստում կարևորելով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը կգումարվի Երևանում սեպտեմբերի 25-26-ին:

Իրաքի արտգործնախարարն անդրադարձավ Իրաքում առկա իրավիճակին՝ ներկայացնելով ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ երկրի կառավարության և միջազգային հանրության կողմից արձանագրած հաջողությունները:

Իբրահիմ Ալ Ջաաֆարին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի կենտրոնական իշխանությունների մոտեցումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ