News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կռունկի պատկերանշան ունեցող Lufthansa ավիաընկերությունը 26 տարի հովանավորել է Գերմանիայի Կռունկների պաշտպանության կոմիտեին, հաղորդում է DW-ն։ Ավիափոխադրողը հայտարարել է, որ  2017 թվականի վերջին լքելու է նախագիծը։

100 տարուց ավելի Lufthansa-ն կռունկի պատկերով լոգոտիպ է օգտագործում։ Ընկերության մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Lufthansa-ն վերանայում է հասարակական գործունեության իր ռազմավարությունը եւ կենտրոնանալու է հումանիտար եւ սոցիալական ոլորտներում։ Նախագծից դուրս գալուց հետո բնապահպանական հասարակությանը կկորցնի իր բյուջեի մեկ երրորդ մասը: Գերմանիայի Կռունկների պաշտպանության կոմիտեի ղեկավար Գյունթեր Նովալդը նշել է, որ իրենց համար շոշափելի էր  ընկերության աջակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ