News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 21-ին վաղ առավոտից «Եռաբլուր» զիվորական պանթեոնում էր քաղաքական ամբողջ վերնախավը։ Սերժ Սարգսյանը պանթեոն այցելեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսների ուղեկցությամբ։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին անկախության համար զոհվածների հիշատակին, ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։

Սեպտեմբերի 21-ը, ավանդույթի համաձայն, փորձություն դարձավ պանթեոն այցելած պաշտոնյաների համար․ օրակարգի գլխավոր թեման արտգործնախարարա Էդվարդ Նալբանդյանի վերջին հայտարարությունն էր, թե արցախյանի հիմնախնդրի շուրջ բանակցության սեղանին այն տարածքների հարցն է, որոնց վերադարձը չի սպառնա Արցախի անվտանգությանը։ Որո՞նք են այդ տարածքները․ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հարցրին լրագրողները։ Մովսես Հակոբյանի պատասխանն առնվազն տարակուսանք առաջացրեց։

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդհանրապես անհրաժեշտ չհամարեց մեկնաբանել մեծ աղմուկ բարձրացրած այս հայտարարությունը։

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ տարածքների հարցը Էդվարդ Նալբանդյանի լիազորությունների տիրույթում չէ։

Մանվել Գրիգորյանն այսօր «Եռաբուր» պանթեոնում քաղաքացիների եւ լրագրողների հետ շփվելիս աչքի ընկավ անզուսպ բառապաշարով։ Գեներելը հատկապես ագրեսիվ էր օգնություն խնդրող կանանց նկատմամբ։ 

Լրագրողները հետաքրքրվել են՝ ճիշտ է արդյոք, որ Մանվել Գրիգորյանը բազմաթիվ ծառայողական մեքենաներ ունի։ Գեներալը բարկացել է։

Ուշագրավ հայտարարություններով աչքի է ընկել  նաեւ Վլադիմիր Գասպարյանը։ Հասարակությունը ոստիկանապետի պաշտոնում նրան փոխարինողների անուններ է հնչեցնում․ ամենից շատ շրջանառվում է  Վանո Սիրադեղյանի անունը։

Քանի դեռ ծերուկները չեն հեռացել, նրանք են պատասխանատու ոլորտի խնդիրների համար․ ինչու են հանրապետությունում  ակտիվացել քրեական  հեղինակությունները՝ հարցրել են ոստիկանապետին։ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է՝ ամեն ինչ վերահսկվում է, չպատժվող հանցագործություններ չկան, որն էլ մինչեւ հիմա չեն բացահայտել, շուտով կբացահայտեն։

 «Եռաբլուրի» եռուզեռից դուրս՝ պանթեոնի տարածքում, ասուլիս էր հրավիրել Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը․ նա 17 րոպե տեւողությամբ ուղերձ ընթերցեց այն մասին, որ իրենք սկսում են համահայկական ընդվզման գործընթաց։ Ժողովրդավարական պետություն ստեղծելու համար պետք է նախեւառաջ ազատվել ներկայիս իշխանություններից․ հայտարարեց Փոստանջյանը եւ որոշեց թվարկել իշխանության բոլոր առաջին դեմքերին։ Գործընթացի առաջին փուլը կոչվելու է Համազգային ընդվզման օր, չնայած «Երկիր ծիրանին» դեռ չի որոշել, թե երբ է լինելու այդ օրը։

Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Հայաստանի եւ Սփյուռքի մի խումբ գործիչների։ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում, վերջին 9 տարվա ընթացքում առաջին անգամ է պետական այս բարձրագույն կոչումը շնորհվում։ Ավադույթի համաձայն, այս օրը Անկախության տոնին մի քանի արտիստներ նախագահականից դուրս են եկել վաստակավոր արտիստ դարձած․ Հայաստանի վաստակավոր արտիստներ են դարձել երգիչներ Արամեն, Մհերն ու Սիրուշոն, դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Սամսոն Ստեփանյանը, Ռուբեն Քոչարը, Արտո Թունջբոյաջյանը ստացել է մշակությի վաստակավոր գործչի կոչում։ Ամերիկահայ խոհարարը դատարկ ձեռքով չընդունեց իր պարգեւը․ արծաթյա դրամ դրեց նախագահի ափի մեջ, անակնկալ  նվերը բարձրացրեց Սերժ Սարգսյանի տրամադրությունը։ 

Սեպտեմբերի 21-ին խոշոր վթար է տեղի ունեցել Երեւանում․ Մալաթիայում 35 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե պատին։ Վթարի հետեւանքով 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ 

Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում Իլհամ Ալիեւի՝ նախօրեի ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ավելի ճիշտ՝  նրա ընտանիքի կանանց տարօրինակ պահվածքը։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ալիեւի հերթապահ ելույթը, ըստ էության, այնքան անհետաքրքիր էր նրա կնոջ եւ դստեր համար, որ ելույթի ընթացքում նրանք զբաղված էին Ալիեւին լուսանկարելով եւ սելֆի անելով։ 

Դոլարն եւ եվրոն էժանացել են, ռուբլին եւ ֆունտը՝ թանկացել։ Սեպտեմբերի 21-ին դոլարի առքը կազմել է  478, եվրոյինը՝ 573, ֆունտինը՝  647 դրամ, ռուբլունը՝  8,3 դրամ։

Սեպտեմբերի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, վաղը Երեւանում կդիտվի՝ ցերեկը մինչեւ 34, գիշերը մինչեւ 19 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ