News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանը շարունակում է ավելի շատ գինի եւ կոնյակ արտահանել՝ գրավելով նոր շուկաներ և ամրապնդելով ի դիրքերը  ռուսական հատվածում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

2016 թվականին Ռուսաստանը սկսեց վերականգնել իր գնողունակությունը եւ դրա հետ մեկտեղ պահանջարկն առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ: Կոնյակի արտահանումը վերականգնվում էր  2016 թվականին եւ շարունակում է աճել 2017 թվականին: Առաջին կիսամյակում արտահանումը աճել էր գրեթե 35տոկոսով՝  կազմելով 95,8 մլն դոլար: 

Ինչպես նախկինում, Ռուսաստանը շարունակում է մնալ  արտահանման հիմնական  շուկան (գրեթե 90 տոկոս): Իսկ գինու արտահանումը գրեթե կրկնապատկվել է: Սակայն թվերով դեռեւս շատ չէ (մոտ 4,8 մլն դոլար), սակայն դրա միջին արժեքը մեկ լիտրի համար աճել է 3.3 դոլարից  մինչև  3.7 դոլար: Դա պայմանավորված է միջին եւ միջինից բարձր հատվածում արտահանման աճով:

2017 թվականի նոր գնորդների շարքում Ֆրանսիան է։  Ճիշտ է, գնումների ծավալը փոքր է (88 հազար լիտր), բայց դա ցույց է տալիս, որ հանրապետությունում ավելի որակյալ գինի կա: Ինչպես եւ անցյալ տարի մոտ 90 հազար լիտր վաճառվել է մեկ այլ հեղինակավոր շուկայում` Իտալիայում: Մեծ Բրիտանիայում վաճառքն աճել է 7.7-ից մինչև 32.5 հազար լիտր եւ ԱՄՆ-ում՝ 184-ից մինչեւ 382 հազար լիտր:

Սակայն հիմնական գնորդը շարունակում է մնալ Ռուսաստանը (3 727 լիտր կամ գրեթե 80 տոկոս)։ Իսկ 7 ամսվա ընթացքում կոնյակի եւ  այլ գունավոր ալկոհոլի արտահանումը Հայաստանից կազմել է 113,2 մլն դոլար։ Սա 32,2 մլն դոլարով կամ 39,8 տոկոսով ավելի բարձր է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ