News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները 14 փաստաբանների մեղադրել են «զինված ահաբեկչական կազմակերպությանն» անդամակցելու մեջ։ Նման մեղադրանք է առաջադրվել անցած շաբաթ ձերբակալված 16 փաստաբաններից 14-ին։ DW-ը հայտնում է, որ փաստաբաններին մեղադրել են Հեղափոխական ժողովրդական ազատագրման կուսակցության հետ կապերի մեջ, որին Անկարայի իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն։

Նշենք, որ բոլոր կալանավորված փաստաբանները աշխատում են իրավաբանական ընկերությունում, որը պաշտպանում է այն երկու ուսուցիչների շահերը, որոնք հացադուլ են հայտարարել՝ որպես բողոքի նշան զանգվածային կրճատումների ու կալանավորումների դեմ , որոնք սկսվել էին անցած տարվա պետհեղաշրջման փորձից հետո։ Ուսուցիչներին նույնպես մեղադրել էին ահաբեկիչների հետ կապերի մեջ։ Այս գործը հանրային մեծ արձագանք է ստացել Թուրքիայում։ Ավելի քան 2000 փաստաբան ուսուցիչների շահերը պաշտպանելու պատրաստակամություն է հայտնել։ Սակայն մինչեւ դատական նիստը բոլոր փաստաբանները, որոնք պաշտպանում էին ուսուցիչների շահերը, կալանավորվել են։ Բացի այդ՝ ամբաստանյալները նույնպես ներկա չեն եղել դատական նիստին։ Իշխանությունները հայտնել են, որ նրանք կարող են փախչել, չնայած բժիշկները նրանց վիճակը գնահատել էին որպես «վտանգավորության աստիճանի թույլ»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ