News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քենիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 26-ին։ Ավելի վաղ հայտնել էին, որ դրանք հոկետմբերի 17-ին են անցկացվելու, փոխանցում է AP-ն։ Դա կապակցված է որոշման ամբողջական տեքստի հետ, որը նախօրեին հրապարակել էր Քենիայի Գերագույն դատարանը։

Հիշեցնենք, որ Քենիայում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսին։ Հաղթել էր գործող նախագահ Ուհուրու Քենյատան։ Սակայն ընդդիմությունը բողոքարկել էր ընտրությունների արդյունքները։ Երկրի Գերագույն դատարանը չեղարկել էր ընտրությունների արդյունքները ու վճռել նոր ընտրություններ անցկացնել 60 օրվա ընթացքում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ