News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը մտահոգված է տնտեսության մեջ ստվերի բարձր մակարդակով՝ չնայած կառավարությունը ջանքեր է գործադրում այդ բացասական երեւույթի կրճատման ուղղությամբ: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա նկատել է, որ չնայած ֆինանսական ճգնաժամին, կառավարությունը կարողացել է ապահովել բյուջետային մուտքերը: Սակայն, ըստ Աբրահամյանի, ստվերային տնտեսության բարձր մակարդակը խոչընդոտում է արտաքին պարտքի մարմանը: Աբրահամյանը կոչ է արել պետեկամուտների կոմիտեին ավելի թափանցիկ աշխատել հարկատուների առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ