News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը ամեն տարի սեպտեմբերի 22-ին նշվում է շատ երկրներում: Այն անցկացվում է ոտքով եւ հեծանիվով տեղաշարժվելու ու հասարակական տրանսպորտից օգտվելու գաղափարի քարոզման նպատակով: Օրվա գլխավոր կարգախոսն է՝ «Քաղաքը՝ որպես մարդկանց տարածք, որպես կյանքի տարածք»:

Առանց ավտոմեքենայի օր անցկացնելու ավանդույթը 1997 թվականին Անգլիայում է հիմնադրվել, իսկ մեկ տարի հետո անցկացվել է Ֆրանսիայում: Այդ ժամանակ օրը նշում էին ընդամենը մոտ 2 տասնյակ քաղաքներ: Մինչդեռ արդեն 2001 թվականին շարժմանը պաշտոնապես միացել են հազարից ավելի քաղաքներ աշխարհի 35 երկրներում: Ներկայումս այս ակցիային տարեկան մասնակցում է գրեթե 100 մլն մարդ աշխարհի 1,5 հազար քաղաքներում:

Շատ երկրների խոշոր քաղաքներում այս օրը կրճատում են ավտոմեքենաների օգտագործումը՝ հօգուտ տրամվայի, տրոլեյբուսի, ավտոբուսի, մետրոյի եւ հասարակական տրանսպորտի այլ տեսակների, ինչպես նաեւ հեծանիվների եւ ոտքով քայլելու: Որոշ քաղաքներում նաեւ հատուկ միջոցառումներ են անցկացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ