Մոսկվան վճռականորեն դատապարտում է ԿԺԴՀ-ի միջուկային արկածախնդրությունը, բայց այդ երկրի շուրջ ռազմական հիստերիայի ավելացումը փակուղային ու կործանարար ուղի է, հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ-ում։
«ԿԺԴՀ-ի շուրջ առճակատման զսպանակը լարելը վտանգավոր է։ Վճռականորեն դատապարտում ենք Փհենյանի հրթիռա- միջուկային արկածախնդրությունը, որը խախտում է ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։ Բայց ռազմական հիստերիայի ավելացումը ոչ թե պարզապես փակուղային, այլ կործանարար ուղի է»,- ասել է Լավրովը։