News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

«Պարո՛ն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ ամբողջ հայ ժողովրդին՝ մաղթելով երջանկություն եւ առաջընթաց:

Այսօր Հայաստանը տոնում է իր անկախության 26-րդ տարեդարձը, եւ ես գիտակցում եմ այն ճանապարհը, հաճախ դժվար, որ անցել է հայ ժողովուրդը կայուն, ժողովրդավարական եւ բարգավաճ պետություն կառուցելու համար: Ես մաղթում եմ, որ գալիք տարիները թույլ տան ավելի խորացնել այս ճանապարհին ձեռք բերված արդյունքները:

Կցանկանայի Ձեզ վստահեցնել, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարեւոր խնդիրները լուծելու գործում օգնելու համար: Այս առումով, ես հատկապես ուրախ եմ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ շրջանակային համաձայնագրի մոտալուտ ստորագրման համար, որը Ֆրանսիան կոչ էր անում:

Թույլ տվեք վերջապես հաստատել իմ հանձնառությունն առ այն, որ Ֆրանսիան ամբողջությամբ ստանձնում է Մինսկի խմբի համանախագահի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կայուն եւ բանակցված լուծում գտնելու համար:

Ընդունեք, խնդրեմ, պարո՛ն Նախագահ, իմ խորը հարգանքի հավաստիքը»,- ասված է Ֆրանսիայի Հանրապետության շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ