News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագա հ Դոնալդ Թրամփը խուսափել է այս տարվա մայիսին Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին հարցին պատասխանելուց։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման սկզբում լրագրողներից մեկը հարցրել է խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների մասին, նկատի ունենալով այն միջադեպը, երբ Էրդողանի թիկնապահները ծեծել էին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ հավաքված խաղաղ ցուցարարներին։ Սակայն Թրամփը չի պատասխանել այդ հարցին՝ նշելով , որ իրենք մտադիր են քննարկել «բազմաթիվ հարցեր»։

Հանդիպման սկզբում Թրամփը, ներկայացնելով Էրդողանին, նշել է, որ «դա մեծ պատիվ է, քանի որ նա դարձել է իմ ընկերը»։ Թրամփը նշել է, որ Էրդողանը ղեկավարում է «շատ բարդ աշխարհամաս» ։ «Նա բարձր գնահատականների է արժանանում ու նաեւ աշխատում է ԱՄՆ-ի հետ։ Մենք լավ ընկերներն ենք։ Հիմա մեր երկրներն ավելի մտերիմ են, քան երբեւէ։ Ու դա կապակցված է անձնական հարաբերությունների հետ»։

Էրդողանը թարգմանչի միջոցով էր հաղորդակցվում, Թրամփին անվանելով «իմ ընկեր Դոնալդ»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ