News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Նյու Յորք չի անցել առանց միջադեպերի: Ամերիկայի Թուրքական ազգային կոմիտեի առջեւ նրա ելույթի ժամանակ մի քանի մարդ բողոքի ակցիա է կազմակերպել:

Նրանք եկել էին «Դու ահաբեկիչ ես» պաստառներով: Ակցիայի մասնակիցներից մեկը Էրդողանին բարձրաձայն ասել է. «Դու ահաբեկիչ ես: Դուրս կորիր իմ երկրից»: Դրանից հետո նրան անմիջապես դահլիճից հանել են: Buzzfeed-ը հայտնում է, որ սեւ կոստյումներով տղամարդիկ նրա թեւերը ոլորել են եւ ուժով դահլիճից հանել, այս ընթացքում նրանցից մեկը հարվածել է դեմքին: Էրդողանի կողմնակիցները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշուկ է սկսվել:

Պետքարտուղարությունից հայտնել են, որ առայժմ տեղեկություն չունեն, որ միջադեպին մասնակցել է Թուրքիայի նախագահի թիկնազորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ