News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տոկիոն չի բացառում, որ եթե Հյուսիսային Կորեան որոշի Խաղաղ օվկիանոսում միջուկային փորձարկում անցկացնել, ապա ռումբն այս շրջան պետք է հասցվի բալիստիկ հրթիռով, ըստ որում՝ չի բացառվում դրա թռիչքն իրականացվի Ճապոնիայի տարածքի վրայով: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Փհենյանը, հնարավոր է, Խաղաղ օվկիանոսում ամենահզոր ջրածնային ռումբի փորձարկում անցկացնի՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքականության: Նա այսպես է պարզաբանել Կիմ Չեն Ընի՝ «գերխիստ միջոցներ» ձեռնարկելու մասին հայտարարությունն ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի, որը Փհենյանը պատերազմի մասին հայտարարություն է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ