News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայերն ազատագրված Հալեպ են վերադառնում նույնիսկ Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, որը մասնակցել է սեպտեմբերի 18-20-ը Երեւանում անցկացված Հայաստան-Սփյուռք համաժողովին:

Նրա խոսքով՝ վերադառնում են Լիբանանից եւ Հայաստանից: Իսկ վերջերս Դեր Զորի ազատագրումը շատ կարեւոր նշաձող է դարձել երկրից ահաբեկչությունը դուրս քշելու գործում: «Մի քանի շրջաններ կան, որտեղ դեռ մարտեր են ընթանում, սակայն բոլորս հույս ունենք, որ դա ժամանակի հարց է»,- հավելեց Ռեիսյանը:

Սիրիահայ պատգամավորը նշեց, որ վերադառնալու փաստը հաստատում են նաեւ հայկական դպրոցների տնօրենները: Դասարաններ երեխաներ են գալիս, որոնք 1-2 տարի երկրում չեն եղել: Բաշար Ասադի կառավարությունը բոլոր ջանքերը ներդնում է, որ երկրի բնակչությունը կարճ ժամկետներում նորմալ կյանքի վերադառնա: «Ըստ որում՝ չարժի օգտագործել «Ասադի կառավարություն» ձեւակերպումը: Սա Սիրիայի օրինական ղեկավարությունն է: Իսկ նախագահ Բաշար Ասադը ժողովրդի կողմից է ընտրվել: Նույնիսկ ներկայիս դժվարությունների պարագայում իշխանությունները հասարակական հարցերը չեն անտեսում եւ ուշադրություն են հատկացնում: Դեռեւս մինչեւ իրադարձությունները Ասադն իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ ցանկացած երկիր կարող է սխալներ ունենալ, եւ անհրաժեշտ է մշտապես կատարելագործվել: Ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջնահերթ դարձավ անվտանգության հարցը: Հիմա, երբ երկրում կայունությունը վերականգնվում է, կշարունակվի նաեւ հասարակության հետ երկխոսությունը»,- շեշտեց սիրիահայ պատգամավորը:

Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ բացվել է կառավարության վերահսկած տարածքների եւ երկրի հյուսիսում քրդերի կառավարման ներքո գտնվող գոտիների միջեւ հաղորդակցությունը: Այդտեղից՝ Լաթաքիայից, Ղամիշլիից, Քեսաբից, հայերը կարող են Հալեպ եւ Սիրիայի մյուս հատվածներ տեղափոխվել: Անվտանգ է նաեւ Լիբանանի եւ Սիրիայի սահմանի հատումը: Այս պատճառով ժամանողներից շատերը օդանավով վայրէջք են կատարում Բեյրութում, որտեղից փոխադրամիջոցներով Դամասկոս են մեկնում: Կենցաղային պայմաններն էլ են կարգավորվում (չնայած դժվարությամբ): «Վերջին 1-2 ամիսներին Հալեպում վերականգնվել է ջրամատակարարումը (քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է 2016 թվականի դեկտեմբերին – խմբ.): Չորս տարվա մթից հետո 2-3 շաբաթ առաջ էլեկտրականություն է հայտնվել»,- եզրափակեց սիրիահայ պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ