Ավստրալիայի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել 38-ամյա տղամարդուն՝ կապված Հոբարթ քաղաքում նախկին վարչապետ եւ նույնասեռական ամուսնությունների հակառակորդ Թոնի Էբոթի վրա հարձակման հետ:
Reuters-ը հայտնում է, որ տղամարդուն «ընդհանուր հարձակման» մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ Էբոթը բողոք է ներկայացրել: Նա պնդում է, որ իր վրա է հարձակվել նույնասեռական ամուսնություններին աջակցող «այո» կրծքանշանով տղամարդը: Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: