News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Standard&Poor's (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Չինաստանի սուվերեն վարկային ռեյտինգը, քանի որ այն սխալ է գնահատել Չինաստանի տնտեսության վիճակը և սխալ է մեկնաբանել երկրի զարգացման ներուժը։ ՌԲԿ–ի փոխանցմամբ՝  այս մասին ասված է Չինաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։ է Գերատեսչությունը պնդում  է, որ զարգացած երկրների փորձի հիման վրա Չինաստանի տնտեսության նման գնահատականը միջազգային վարկանիշային  գործակալությունների տիպիկ սխալն է, որը խեղաթյուրում է երկրի տնտեսական վիճակի իրական պատկերը։ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ  S&P–ի վերլուծաբանները ուշադրություն են դարձրել վարկային աճի նվազմանը և պարտքային բեռին։ Դրանք, գերատեսչության կարծիքով, մեծ մասամբ «Չինաստանի տնտեսական զարգացման ներկա փուլի մասին տրիվիալ  դատողություններ են», որոնք անտեսում են երկրի ֆինանսավորման կառուցվածքի և երկրի ֆինանսական շուկայի որոշ առանձնահատկություններ, ինչպես նաև ուշադրություն չեն դարձնում քաղաքացիների բարօրության բարելավմանն ուղղված Չինաստանի կառավարության ծախսերին։

 «Ցավոք,  արդեն երկար ժամանակ միջազգային ռեյտինգային գործակալություները  իներցիոն մտածելակերպ են դրսևորում և սխալներ են թույլ տալիս զարգացած երկրների փորձի հիման վրա Չինաստանի տնտեսությունը գնահատելու հարցում։ Դա նաև պայմանավորված է ազգային տնտեսության լավ բազայի և նրա զարգացման ներուժի սխալ մեկնաբանմամբ»,– շեշտել են գերատեսչությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ