News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Եթե քննիչը քննության շահերից ելնելով՝ բանտային տեսակցությունները թույլ չի տալիս, ապա չի կարելի կալանավորվածի մոտ թույլ տալ նույնիսկ բարձրագույն պաշտոնյաներին: Այս մասին նշված է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահման մասին» օրենքում փոփոփոխությունների օրինագծի կառավարության եզրակացության մեջ, որը ներկայացրել էին «Ելք» դաշինքի պատգամավորները:

Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում եզևրակացությունը ներկայացնելիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ մի շարք դեպքերում քննիչը սահմանափակում է կալանավորվածի հետ տեսակցությունները: «Ելք» դաշինքի պատգամավորներն առաջարկում են, որ այս արգելքը չտարածվի այն անձանց վրա, որոնք քրեակատարողական հաստատություններ առանց խոչընդոտի մտնելու իրավունք ունեն՝ նախագահին, վարչապետին, Սահմանադրական դատարանի նախագահին, պատգամավորներին եւ այլոց:

«Այնուամենայնիվ, քննության անկախությունը պետք է ավելի կարեւորվի, եւ քննիչի արգելքի դեպքում կարելի թույլ տալ միայն մարդու իրավունքների պաշտպանին կամ ապաշխարող քահանային»,-  հավելեց Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ