News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2017–ի առաջին ութ ամիսներին գրանցված անկման պատճառները։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 22–ին կայացած Կառավարության նիստի ժամանակ։

Նա գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, ինչպես նաեւ մարզպետներին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ամփոփել վիճակագրական տվյալների արդյունքները եւ վերլուծել դրանք։  

Վերջնական տվյալները դեռեւս չեն ամփոփվել, սակայն ըստ նախնական տվյալների՝ 2016–ին գրանցված անկումը նկատվում է նաեւ 2016–ի օգոստոս–2017-ի օգոստոս, ինչպես նաեւ հունվար–օգոստոս ամիսներին։  «Աճ է նկատվում բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գյուղատնտեսության եւ շինարարության։ Շինարարությունը պետք է աշխուժանա ձմռան ընթացքում աշխատանքներ կատարելու թույլտվության շնորհիվ։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, այստեղ անհրաժեշտ է հասկանալ անկման  պատճառները»,– հավելել է վարչապետը։

Ըստ վերջին հրապարակված տվյալների՝ հունվար–հուլիս ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 2.1 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ