News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, նշում է հիմնադրման 15-ամյակը:

Կուսակցության գրասենյակում հրավիրված միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն «Ժառանգության» անդամները, այլեւ «Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, դեսպանատների ներկայացուցիչներ:

Նշենք, որ 15-ամյակի միջոցառմանը չկային կուսակցության արդեն նախկին անդամներ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը եւ Ստյոպա Սաֆարյանը: Թե ինչու նրանք չկային, լրագրողները հետաքրքրվեցին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից: Նա հարցին շատ կարճ պատասխանեց. «Իմ խոսքում երախտագիտություն հայտնեցի բոլոր ներկա եւ նախկին անդամներին, որոնք իրենց ներդրումն են կատարել: Այսօր մենք տոնում ենք «Ժառանգության» 15-ամյակը ներկայիս ներկայացուցիչների հետ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքն անձամբ հրավեր էր ուղարկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նրանից պատասխան չի ստացել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ