News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցի փակման հարցի քննարկումը մեկ տարով կհետաձգվի:

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, NEWS.am-ի հարցին ի պատասխան, նշեց, որ ի սկզբանե կար որոշում, որ Փյունիկի դպրոցը պետք է վերամիավորվեր ավելի լավ պայմաններ ունեցող՝ Արտավազ գյուղի դպրոցի հետ:

«Սակայն մենք տեսանք, որ Փյունիկի դպրոցականների մոտ որակական փոփոխություն չի լինելու, այդ պատճառով դիմել ենք վարչապետին, որ մեկ տարով հետաձգվի այդ ծրագիրը»,- ասաց նախարարը:

Նշենք, որ Փյունիկի դպրոցականները սեպտեմբերի 1-ից դասադուլ էին հայտարարել՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով Կառավարության՝ օգոստոսի 24-ի որոշմանը, որի համաձայն, Փյունիկի դպրոցը վերամիավորվելու է հարեւան Արտավազ գյուղի դպրոցի հետ: Դպրոցականներն ու ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ Կառավարության շենքի դիմաց, որից հետո մարզպետարանից նրանց ասել էին, թե դպրոցը չի փակվելու:

Տպել
Ամենաշատ