News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնագետները Նորմանդիայի ափերի մոտ գտնվող կղզիներից մեկում 14-րդ դարի տարօրինակ դամբարան են հայտնաբերել, որը եղել է ճգնակյաց վանականների ապաստարանը: Գիտնականները գերեզմանափոսում ծովախոզի  մնացորդներ են գտել, հայտնում է The Guardian-ը:

Հետազոտողներն ակնկալում էին, որ Մեծ Բրիտանիային պատկանող Շապել Դոմ Հյուե կղզում գտնվող գերեզմանոցում մարդու մասունք են հայտնաբերելու, սակայն նրանք ապշահար են եղել, երբ վանականի գանգի եւ ոսկորների փոխարեն գտել են ծովային կենդանու ոսկորները:

«Սա անչափ տարօրինակ է, չգիտեմ էլ ինչ ասեմ: Ինչո՞ւ պետք է խոզին թաղեին այնտեղ, որը շիրիմի է նման: Սա հրաշալի անակնկալ է»,- խոստովանել է հնագետ Ֆիլիպ Ջերսին՝ հավելելով, որ «իր 35-ամյա կարիերայի ընթացքում առաջին անգամ է հանդիպում» համանման բան:

Վարկածը, որ վանականները որսացել են դելֆինների ընտանիքի կենդանուն, կերել, ապա ոսկորները թաղել, գիտնականներն անմիջապես անհնար են համարել: Միջնադարում նման դեպքերում մնացորդն ուղղակի ծովն էին նետում:

Գիտնականները 2 վարկած են առաջ քաշել: Հնարավոր է կղզու բնակիչներից մեկը որոշել է կենդանու լեշը մյուս վանականներից թաքցնել:

Մյուս վարկածի համաձայն՝ կղզու բնակչների համար կենդանին կրոնական նշանակություն է ունեցել: «Քրիստոնեության մեջ դելֆինը մեծ նշանակություն ունի, սակայն նախկինում համանման ոչ մի բանի չեմ հանդիպել: Սա փոքր-ինչ տարօրինակ է, քանի որ նման բան կարող եք հանդիպել երկաթի դարում (մ.թ.ա. առաջին հազարամյակ — խմբ.), բայց ոչ երբեք միջնադարում»,- զարմանքով ասել է հետազոտողը:

Այս վարկածի օգտին է վկայում եւս մեկ հանգամանք: Կանոնավոր փորված գերեզմանափոսում հայտնաբերվել է կերամիկա, որը հանդիպում է նաեւ վանականների դամբարաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ