Հելսինկիում երկու տղամարդ երկրի խորհրդարանի աստիճանների մոտ որովայնի շրջանում իրենց դանակի հարվածներ են հասցրել։ AP-ը հայտնում է, որ ոստիկանությունը միջադեպը ինքնասպանության փորձ է համարել՝ հայտարարելով, որ որեւէ հանցագործություն տեղի չի ունեցել։ Երկու տուժածներն էլ հոսպիտալացվել են։